ՀՀ բնապահպանության նախարարության՝ 29.09-03.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.73 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.73.մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 92.5 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների հինգ գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,04մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 450.25 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:/p> Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական պետական տեսչության Ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 135.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 23.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 17 գծմ ձկնորսական ցանց և 23 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 22 հատ «կարաս» տեսակի ձուկ և 23 հատ ձկնորսական ցանց, իսկ 45.6 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 3.28 մլն.դր. գումար: