ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.10.2014
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ քոթոթներին վերադարձրին վայրի բնություն

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները Վայոց Ձորի մարզի տարածքում հայտնաբերել էին արջի երկու քոթոթ, հյուծված և անմխիթար վիճակում: Բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի համատեղ ջանքերով արջի քոթոթները տեղափոխվել և մոտ երկու ամիս անասնաբույժի վերահսկողությամբ խնամվում և կազդուրվում էին WWF-Հայաստանի կողմից հատկացված հատուկ տարածքում, մինչև որ կրկին կվերադարձվեին վայրի բնություն: Կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ՝ ՀՀ բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի աշխատակիցներն իրականացրել են արջերի վերդարձը վայրի բնություն: Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար, համեմատած այն տարածքի, որտեղից կենդանիները հայտնաբերվել էին: Աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը և WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: