ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2014
ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված Նյու Յորքում «Կլիմայական շաբաթ» խորագրով նախարարական հանդիպմանը

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված Նյու Յորքում 2014թ.-ի սեպտեմբերի 23 –ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի Մունի կողմից կազմակերպած գագաթաժողովին զուգընթաց` սեպտեմբերի 22-ից 28-ը տեղի ունեցած «Կլիմայական շաբաթ» խորագրով նախարարական հանդիպմանը հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Իր ելույթում նախարարը մտահոգություն է հայտնել համերկրային (գլոբալ) մթնոլորտի տաքացման բարձր տեմպերի ու դրա հետևանքով տեղի ունեցող կլիմայի փոփոխության ընթացքի վերաբերյալ: Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է Կլիմայի փոփոխության ընթացքը զսպելու Հայաստանի դիրքորոշմանն ու ընթացող գործընթացներին, ինչպես նաև գլոբալ տաքացումը սահմանափակելու մեր երկրի տեսլականին ու մոտեցումներին: