ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության անդամներին:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության հույս է հայտնել: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար և բարձր գնահատելով ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության մշտական աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը բնապահպանության նախարարության հետ՝ Արամայիս Գրիգորյանն իր հերթին ևս հետագա ակտիվ համագործակցության հույս և պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ ծրագրային հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ: