«Մեծարգո պարոն Սահակյան, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնի առթիվ: Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ Արցախի հերոսական ժողովուրդը կերտում է Հայ Ժողովրդի նորագույն պատմության փառապանծ էջերից մեկը: Այս օրը տոն է ողջ հայության համար, քանզի արցախյան հերոսամարտում էր, որ աշխարհը տեսավ հայ ժողովրդի միասնական հաղթական ոգին, իսկ թշնամին ծնկի իջավ նրա առաջ: Համոզված եմ, որ ձեր ղեկավարությամբ Արցախի հերոսական ժողովուրդը կունենա նորանոր ձեռքբերումներ՝ վերստին արժևորելով մեր ժողովրդի հերոս զավակների արյան գնով նվաճած անկախությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում խաղաղություն, բարօրություն և արժանապատիվ ապագա: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան»