ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2017
Ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում ս/թ  հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել <<Իմ մուսան բնությունն է>> խորագրով ցուցահանդեսի բացումը:  Ցուցահանդեսի հեղինակ Մալաթիա–Սեբաստիա համայնքի <<Մալաթիա հայորդաց տան>> սան ութնամյա Մանվել Շալջյանը ցուցադրել է պլաստիլինից և կավից պատրաստած իր աշխատանքները, որոնցում ներկայացված էր Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը: Ցուցադրված կենդանիների  կերպարներն  իրենց վառ գույներով ներկաների համար առավել պատկերավոր դարձրին Հայաստանի  կենդանական աշխարհը:  Ելույթի խոսքում Սմբատ Մկրտչյանը ներկայացրել է իր սանի՝ Մանվելի ստեղծագործական կարողություններն ու աշխատանքներում ներկայացված Հայաստանի բնության մասին նրա պատկերացումները:     Միջոցառման ավարտին Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը Մանվել  Շալջյանին պարգևատրվել է շնորհակալագրով։