2014թ-ի օգոստոսի 29-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող ‹‹Յունիֆիշ›› ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսությունում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ստեղծած աշխատանքային խմբի կողմից իրականացվեցին ավել ջրաքանակ արձանագրած թվով 5 խորքային հորերի լուծարման աշխատանքներ, որոնց ընդհանուր ջրատվությունը կազմում էր 1070լ/վ, որի արդյունքում ջրի տարեկան խնայողությունը կազմել է 33.7մլն խ/մ ջուր: Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը սույն թվականի հուլիսի 16-ից առ այսօր ՀՀ Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսություններում խորքային հորերը լուծարելու և փականային ռեժիմի բերելու արդյունքում խնայել է 952լ/վ խորքային ավազանի ջուր /փականային՝ 478լ/վ, լուծարված՝ 474լ/վ/, ինչը տարեկան կազմում է 30.022.272 մլն խ/մ ջուր: