ՀՀ բնապահպանության նախարարության՝ 04-08.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 847.57հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 19.4հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 70.3հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 400.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 473.27 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 38.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված հինգ և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքերի գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում: Հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 112.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավել է երեք հատ խեցգետնաորսիչ: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել ջրամբար: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնագողության համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 89.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար: