«Նշանակալի է Կարեն Շահինյանի ներդրումը հայրենի բնաշխարհի կենսաբազմազանության պահպանման գործում: Լինելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական գերատեսչության առաջին ղեկավար կազմի ներկայացուցիչը՝ Կ. Շահինյանն իր հարուստ գիտելիքները և փորձը ներդրել է պետության առաջ ծառացած բնապահպանական խնդիրների լուծման կարևոր գործում: Մեծ և ուսանելի է նաև նրա թողած գիտական ժառանգությունը, ինչը դեռ սերունդներ կկրթի: Կարեն Շահինյանն իր մարդկային բարձր հատկանիշներով, հարուստ գիտելիքներով և աշխատասիրությամբ մեծ հարգանք է վայելում իր գործընկերների, գիտնականների և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ: Խորին ցավակցություն եմ հայտնում Կարեն Շահինյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ցավակցական հեռագրում: