ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.08.2014
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու վերաբերյալ

   ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարին կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ: Խորհրդում ընդգրկվել ցանկացող հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 15.08.2014 թ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ /press@mnp.am էլեկտրոնային հասցեին, կամ Ք. Երևան, Հանրապետության հրապարակ կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 517 սենյակ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն/ ներկայացնել անդամության վերաբերյալ դիմում: Դիմումին կից ներկայացվում է իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, գործունեության վայրը և կոնտակտային տվյալները: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն