30.07.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպան Հեֆերնը ողջունել և շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և երկուստեք արգասաբեր համագործակցության հույս հայտնել: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցի և շնորհավորանքների համար, նշել է. «ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել և հույս ունեմ, որ այսուհետ ևս այս հարաբերությունները շարունակական կլինեն և կունենանք դրական նոր ձեռքբերումներ››: https://www.youtube.com/watch?v=pylCy-rW-NM&feature=youtu.be