25.07.2014
ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը
Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն 23.07.2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգիս ՓՀԷԿ», «Խաչի քար», «Գողթանիկ» և «Արտավան» ՓՀԷԿ-երում: Ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: