ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Սերվի Նաբուրսին և հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գևորգյանին: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «ԱՄՔ և ՀՀ բնապահպանության նախարարությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունեն: ԱՄՔ-ն մեծապես նպաստել է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների և անդրսահմանային ծրագրերի իրականացմանը և այսուհետ ևս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն››: Սերվի Նաբուրսը ևս ողջունել և շնորհավորել է նորանշանակ նախարարին, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի նոր ղեկավար Գրիշա Հովհաննիսյանին և հույս հայտնել, որ նոր կազմով ևս առաջիկայում կշարունակվի արդյունավետ համագործակցությունը նախարարության և ԱՄՔ-ի միջև: