ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2014
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:  Դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար,  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Մասումե Էբթեքարի շնորհավորանքները և նշել. «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի և կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարևաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք»:  Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել  և կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` ընդգծել է. «Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները և այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու և նորերն իրականացնելու ուղղությամբ»: Հանդիպման կողմերը քննարկել են  համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի  ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: https://www.youtube.com/watch?v=jo7aRkKw9ZQ&feature=youtu.be