ՀՀ բնապահպանության նախարարության՝ 16-20.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.11մլն.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 1.06մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատումների չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 819.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ անտառային տարածքում պտուղների ապօրինի հավաքման համար մեկ ֆիզիկական անձ տուգանվել է 5.0հազ.դր. գումարով: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության բնապահպանական նորմերիխախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 101.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերիխախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած երկու նմանատիպ դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի մեկ որոշում, իսկ առգրավված 10.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև տիրազուրկ յոթ ձկնորսական ցանց, 24.0կգ (220հատ) «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի 2 դեպքի համար հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս և հարուցվել են վարչական վարույթներ: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.2 մլն. ՀՀ դրամ: