ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի նախագահ Դեյվիդ Մորիսոնին, հիմնադրամի տնօրեն Դենիել Սեպիկին և  հիմնադրամի ազգային համակարգող` Արման Վերմիշյանին: Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ նախորդ տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ կատարված ներդրումներն ու իրականացված ծրագրերը էական առաջընթաց ու դրական տեղաշարժ են արձանագրել բնության հատուկ պահպանվող տարածքներում` հույս հայտնելով, որ այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը: Դեյվիդ Մորիսոնը ողջունել և շնորհավորել է բնապահպանության նախարարին և հույս հայտնել, որ նորանշանակ նախարարի հետ կկարողանան արդյունավետ համագործակցել և իրականացնել իրենց հիմնական առաքելությունը` բնության հատուկ պահպանվող տարածքների բյուջեներին աջակցության ցուցաբերումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014-թ. ընթացիկ ծրագրերը, հետագա ֆինանսական աջակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մասնավոր և կորպորատիվ սեկտորի առավել ակտիվ ներգրավման հարցերը: