ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2014
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի է ունենալու միջազգային կոնֆերանս «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»

Սույն թվականի հունիսի 18-ին ժամը 10.00-ին ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի նիստերի դահլիճում /Երևանի բուսաբանական այգի, Ավան վարչական շրջան/ տեղի կունենա միջազգային կոնֆերանս «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով: Կոնֆերանսին կմասնակցեն տարածաշրջանի երկրների՝ /այդ թվում նաև Թուրքիայի/ ոլորտում մասնագիտացված գիտնականներ: Միջոցառման պաշտոնական մասին կմասնակցեն ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. ապրիլի 1-ից՝ 24 ամիս տևողությամբ: Այն ֆինանսավորվում է Եվրոմիության Միջսահմանային համագործակցության <<Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի>> շրջանակներում: Ծրագրի ղեկավար գործընկերը Հունաստանի Կավալայի տեխնոլոգիաների ինստիտուտն է: Ներգրավված են նաև Սևծովյան ավազանի հինգ երկրներ` Արդվինի Կորուհ համալսարանը /Թուրքիա/, Բրեյլայի քաղաքապետարանը /Ռումինիա/, <<Էկո-Տիրաս>> գետերի պահպանության միջազգային բնապահպանական ասոցիացիան /Մոլդովա/, Կենսառեսուրսների և բնօգտագործման ազգային համալսարանը /Ուկրաինա/, ՀՀ բնապահպանության նախարարության <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱ կազմակերպությունը /Հայաստան/: Ծրագրի մեկնարկային հանդիպումը կայացել է 2013թ. ապրիլի 18-19-ին Ռումինիայի Բրեյլա քաղաքում բոլոր գործընկերների մասնակցությամբ: Կից ներկայացվում է օրակարգը