ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար նշանակել է 1.39մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք և հաշվարկվել է 1.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-13.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.39մլն.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.9մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 49.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 828.7 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործն ուղարկված է իրավապահ մարմիններին`  հետագա ընթացք տալու համար: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողի պահպանման նորմերի խախտման   համար մեկ  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:    Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:     Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրմանհամար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել են 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 540.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած  խախտման դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:          Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքերի համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 90.0հազ.դր ընդհանուր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:      Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման  դեպքի համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ           Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման երկու դեպքերի քննության արդյունքում կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Վայոց  ձորի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած  ապօրինի ձկնորսության  երկու դեպքի համար հաշվարկվել է 128.0հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 25 հատ  «կարմրախայտ» տեսակի  ձկան էլեկտրահարման  միջոցով որսի փաստով մեկ գործն ուղարկվել է իրավապահ մարմիններ, մյուսի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում առգրաված 21 հատ «իշխան» տեսակի տիրազուրկ ձուկ սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց:   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 850.0հազ.դր. գումար: