ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար կայացրել է 1.71մլն.դրամի վարչական տուգանքի 26 որոշում

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության՝26-31.05.2014թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.71մլն.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 0.77մլն.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես`Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 48.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում կայացվել են 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 84.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժինը Կապանի անտառտնտեսությունից ստացված անտառխախտման դեպքի համար իրականացրել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:     Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 10 հատ «կողակ» տեսակի ձուկը  բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է ՍՈՍ- Մանկական գյուղին:    Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի որսի համար նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է  «կարաս» տեսակի ձկան ապօրինի որս և հարուցվել է վարչական վարույթ: Նշանակվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ  առգրավված ձուկը բաժնի աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությամբ կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ի Արևիկի մասնաճյուղի աշխատակիցների համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերած տիրազուրկ հինգ հատ ցանցերի, 10 կգ խեցգետնի և 78 հատ  /12կգ/  “կարաս’ տեսակի ձկան համար կազմվել Է արձանագրություն: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի  մանկատուն» ՊՈԱԿ, իսկ  խեցգետինը` կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված մեկ դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է չորս խեցգետնաորսիչ և 3.5կգ խեցգետին, ինչը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի որսի  դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել ենհողերի պահպանության նորմերի խախտման դեպք, ինչի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերված խախտման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են առանց անթափանց ծածկույթի հանքանյութի տեղափոխման երկու դեպք, ինչի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:             Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 255.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի տեղափոխում յոթ դեպք, որոնց  վարչական վարույթները դեռևս ընթացքի մեջ են:      Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած երկու դեպքի համար  կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի երկու վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նմանատիպ չորս խախտման դեպքի համար կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 255.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար`   Շիրակի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ  Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:                 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.01մլն.դր. գումար: