ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է հանդիպման խնդրանքով իրեն դիմած մի խումբ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Քաղաքացիները նախարարին են ներկայացրել գերատեսչության գործառույթներին առնչվող և իրենց հուզող հարցեր: Արամայիս Գրիգորյանը լսելով քաղաքացիների դիմումները՝ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում դրանց լուծում տալ, իսկ մի մասի դիմումներին լուծում է տրվել տեղում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մատուցել են բնապահպանության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ իրենց նկատառումները և առաջարկել համագործակցության հստակ ուղիներ: Գրանցված քաղաքացիների մեծ թվի պատճառով, նախարար Արամայիս Գրիգորյանը նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին հանձնարարել է ընդունել դիմողների մյուս մասին: Քաղաքացիների բոլոր դիմումների և առաջարկների վերաբերյալ կազմվել է արձանագրություն և հանձնարարականներ փոխանցվել պատասխանատու ստորաբաժանումներին: