ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար կայացրել 2,45 մլն. դրամի վարչական տուգանքներ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության՝ 19-23.05.2014թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 2.45մլն.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 30 որոշում և հաշվարկվել է 1.92մլն.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Լոռու տարածքային բաժնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մ/ճ-ի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման  չորս գործի քննության արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 328.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ից ստացված ապօրինի ծառահատման փաստի վերաբերյալ, կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշման ակտ և հաշվարկվել է 60.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների  իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է արձանագրություն, առգրավվել է 15 հատ սիգ տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է ՍՈՍ- մանկական գյուղին:   Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների համատեղ  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի երկու դեպքի համար ֆիզիկական երկու անձի  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների  իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված մեկ խեցգետնի որսի համար նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի պահպանության նորմերի խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկույթի  հանքանյութի  տեղափոխման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:     Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի  համար կայացվել է  100.0հազ.դր. գումարի  վարչական տուգանքի մեկ որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման երեք դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 435.0.հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք դեպքի համար կայացվել են 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 270.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման երեք դեպքի համար կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 360.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված շրջայցերի  արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար  նշանակվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 105.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման վեց դեպքի համար կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 330.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված նմանատիպ մեկ դեպքի համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 26.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.25մլն.դր.: