21.05.2014
ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարական է իջեցրել դադարեցնելու սանիտարական և խնամքի հատումները
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարական է իջեցրել նախարարության համակարգում ընդգրկված ‹‹Սևան›› ազգային պարկ, ‹‹Դիլիջան›› ազգային պարկ, ‹‹Արփի լիճ›› ազգային պարկ, ‹‹Արգելոցապարկային համալիր, ‹‹ Զիկատար» բնապահպանական կենտրոն և ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ ՊՈԱԿ-ների ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում սանիտարական և խնամքի հատումները դադարեցնելու վերաբերյալ: