ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է փայտի և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մոտ քսանհինգ դեպք: Միջոցառումներն անցկացվել են ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների հատուկ պահպանվող հրապարակներ, կազմվում են արձանագրություններ և հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը, ինչը կհրապարակվի լրացուցիչ: Օպերատիվ աշխատանքները շարունակվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հետևողական է լինելու ապօրինի ծառահատումների և շրջակա միջավայրին վնաս հասցնելու այլ դեպքերը բացահայտելու, կանխարգելելու հարցում և հանրապետության ազգաբնակչությանը կոչ է անում զերծ մնալ ապօրինի գործողություններից: