ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2014
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ընդունել է GITEC-ի ներկայացուցիչ Շտեֆեն Վեիդներին

    ՀՀ  բնապահպանության  փոխնախարար Խ. Հակոբյանն այսօր ընդունել է  "Հայաստան- Կովկասում պահպանվող տարածքների համար խարհրդատվական ծառայությունների մատուցման" մրցույթի նախաորակավորման փուլն հաղթահարած կազմակերպություններից մեկի`  GITEC-ի ներկայացուցիչ Շտեֆեն Վեիդներին: Հանդիպմանը ներկա էին նաև GITEC-ի տեղական գործընկերների ներկայացուցիչները և Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ: «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում»  ծրագրի մրցութային փաթեթը փոխանցվել էր գերմանական KfW  բանկին, որն էլ 2013թ. սեպտեմբերի 25-ին հայտարարել էր ծրագրի  իրականացման խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթ:  Ծրագրի նպատակն է  ՀՀ Սյունիքի մարզում բնական պաշարների և  պահպանվող տարածքների կայուն կառավարումը, տեղի  գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավումը և տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանումը:    Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ Սյունիքը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ ու բնական պաշարներով և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ձևավորման հիմնական նպատակը հանքարդյունաբերությանը հակակշիռ ապահովելն է: Ներկայացնելով մրցույթի ընթացակարգը՝ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ մրցութային փուլն ուշ է սկսվել, քանի որ լուրջ աշխատանք է տարվել տեղնիկական առաջադրանքի մշակման ուղղությամբ: GITEC կազմակերպությունը ցանկություն էր հայտնել այցելել Սյունիքի մարզ` մրցույթի տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնելուց առաջ կենսոլորտային համալիրի առանձնահատկություններին տեղում ծանոթանալու համար: Կողմերը գոհունակություն հայտնելով հանդիպման արդյունքերից՝ նախանշեցին աշխատանքների հետագա ընթացակարգը: