28.04.2014-08.05.2014թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 970.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 142.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ առգրավված 8.5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: «Սևանի ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է արձանագրություն և առգրավվել չորս հատ տիրազուրկ ձկնորսական ցանց, 70 հատ /16.0կգ/ կարաս տեսակի ձուկ, ինչը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված խախտման համար նշանակվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավվել է 44 հատ սիգ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է ք.Աբովյանի «Նարեկ» ծերանոց: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության ոլորտին առնչվողխախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման դեպքի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների ընթացքում կազմվել է ապօրինի ավազահանման վերաբերյալ արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ: Կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ ավազը տեղում դատարկվել է: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված հանքանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնաբնույթ խախտման մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի և Տավուշի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողների նկատմամբ կայացվել է համապատասխանաբար 50 և 60 հազար դր. գումարի վարչական տուգանք, իսկԼոռու տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 894.6հազ.դր. գումար: