ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2014
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումները

14.04-18.04.2014թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է  350.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Մասնավորապես համապատասխան բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության պահանջնրի խախտման համարկայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերվածընդերքի պահպանության նորմերի խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:    Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի տարածքային ստորաբաժանումը  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:   Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի արդյունքում  ձկան ապօրինի որսի համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10մ ձկնորսական ցանց:    Լոռու տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 477.5հազ.դր. գումար: