ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը լիազորված է տեղեկացնել

Ջերմուկ քաղաքի հարակից տարածքներում ծառահատման դեպքերի մասին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է.    1.ՀՀ բնապահպանության նախարարությունը և առավել ևս նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում  ծառահատման թույլտվություն տալ, քանի որ  այն նախարարության և նախարարի լիազորություններից դուրս է,    2.Բնապահպանության նախարարը չի կարող իր լիազորությունների շրջանակում ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ, քանզի ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիայի և շինթույլտվության տրամադրումը Բնապահպանության նախարարության իրավասություններից դուրս է,    3.ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել    4.Հայտնում ենք նաև, որ ԶԼՄ ների հրապարակումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով բացել է թեժ գծի հանձնարարական և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը և խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: