24.03-28.03.2014թթ. ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 510.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 1.04մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 483.75հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված յոթ ծառերի համար հաշվարկվել է 360.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վնասակար նյութերի վերահսկողության ստորաբաժանման, Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի և Արագածոտնի տարածքային բաժնիկողմից մեկ կազմակերպությունում իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 198.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Առգրավվել է 25.3կգ կենդանի խեցգետին և 4 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցի արդյունքում հայտնաբերված առանց փորձաքննական եզրակացության իրականացված գործունեության համար մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերվածփայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե հաշվետուժամանակահատվածում մուտք է եղել 859.0հազ.դր. գումար: