ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2014
ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները

Սույն թվականի մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք/փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում/, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 ՀՀ դր. տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դր.՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դր.` բնությանը պատճառված վնաս: Վերոնշյալ ժամանակահատվածում «Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000 ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձանագրություն: Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ  պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500  ՀՀ դր.: