ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն ՀՀ դրամի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 600 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը օպերատիվ միջոցառումների ժամանակ հայտնաբերել է փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք, ինչի արդյունքում կազմվել է 600 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի արձանագրություններ և հաշվարկվել 487 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Օրենսդրության բուսական աշխարհի պահպանության պահանջները խախտելու համար Տավուշի մարզում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների ընթացքում առգրավվել է յոթ տիրազուրկ ձկնորսական ցանց և 10.0 կգ. «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Փայտանյութի ապօրինի տեղափոխման փաստերով Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված չորս գործով կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե երկշաբաթյաժամանակահատվածում մուտք է եղել 928.0հազ.դր. գումար: