ՀՀ բնապահպանության նախարարության 10.02-21.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 850.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 105.98հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործով կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 105.98հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 13.45կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 5.0կգ. կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործով կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի և Շիրակի տարածքային ստորաբաժանումները երկուական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում: Արմավիրի և Արարատի տարածքային ստորաբաժանումների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազական դրամի վարչական տուգանքի որոշումներ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.63 մլն.դր. գումար: