ՀՀ բնապահպանության նախարարության 03-07.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 178.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման ուսումնասիրության արդյունքում հաշվարկել են 178.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 7.8 կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է 15.0կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոց: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները երկու տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ: Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950.0 հազ.դր. գումար: