ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2014
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 36.21մլն.դր.

ՀՀ բնապահպանության նախարարության 08.01-01.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.02մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.38մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման տասնմեկ գործով կայացվել է 570.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում և հաշվարկվել է 1375.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանության նախարարության Վայոց Ձորի տարածքային ստորաբաժանման և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային ստորաբաժանումը երեք տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Բնապահպանության նախարարության Շիրակի և Արարատի տարածքային ստորաբաժանումները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 36.21մլն.դր. գումար: