ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2013
Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղի աշխատանքային գործունեությունը Սյունիքի տարածաշրջանում

Ամանորյա տոների նախօրեին Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները իրականացրել են արտագնա աշխատանքային նիստ ՀՀ Կապան քաղաքում` որսագողության դեմ պայքարի թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք: Նիստի արդյունքում որոշվեց կենդանիների անօրինական որսի կանխարգելման նպատակով ՀՀ Սյունիքի մարզում բեզոարյան այծերի և մուֆլոնի ապրելավայրերում բարձրացնել ստուգիչ այցերի քանակը`ներգրավելով տեղի բնակչության և ոստիկանության ներուժը: Որսագողությունը դարձել է կենդանիների բազմաթիվ տեսակների`այդ թվում բեզոարյան այծերի և մուֆլոնների նվազման պատճառ: 2011 թվականից Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղը հիմնել է որսագողության դեմ պայքարի գործառնական/օպերատիվ աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները: Խմբի անդամներն իրականացնում են շուրջօրյա աշխատանքներ` ուղղված ապօրինի որսի կանխարգելման և չարտոնագրված որսորդական զենքի բռնագրավման: Գերմանիայի Բնության Պահպանության Միության հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները 2013թ. դեկտեմբերին, տեղի բնակչության բնապահպանական իրազեկության և հետաքրքրության բարձրացման նպատակով p>Կապան քաղաքի, Լիճք և Գեղի գյուղերի դպրոցներում ճանաչողական դասընթացներ են անցկացրել: Ամփոփելով մրցույթի արդյունքները` հաղթողներին հանձնվել են նվերներ հետևյալ անվանակարգերում` - մանկական նկարներ և ձեռքի աշխատանքներ, - դպրոցական շարադրություններ և սեղմագրեր: