ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2013
ՀՀ բնապահպանության նախարարության Արագ արձագանքման խումբը բացահայտել է 6 մլն դրամը գերազանցող խախտումներ

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արագ արձագանքման խումբը շարունակում է անակնկալ շրջայցեր կազմակերպել հանրապետության մարզերում: Սույն թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում խումբը հայտնաբերել է փայտանյութի, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման և ապօրինի ձկնորսության տասը դեպք, որոնց վերաբերյալ կազմված արձանագրություններով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է  մուտք արվի 857.800 ՀՀ դրամ:  Վերոհիշյալ ժամանակահատվածում Խումբը  ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի չորս մասնաճյուղերում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 5.337.250 ՀՀ դրամի խախտումներ, ինչն ըստ կազմված արձանագրությունների մուտք  է արվելու պետական բյուջե: