ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2013
«Խոսրովի անտառ» արգելոցի այցելուների կենտրոնի հարակից տարածքի սանիտարական հատումների մասին

Հանգստյան օրերին  էլեկտրոնային մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որում ասվում էր, որ «Խոսրովի  անտառ» պետական արգելոցում «համատարած ծառահատումներ» են կատարվում:    «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը պարզաբանում է, որ տարածված տեսանյութի կադրերում երևացող ծառահատումները կատարվել են. արգելոցի «Խոսրով»  տեղամասի այցելուների կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման և ծառատնկման 2014 թ. ծրագրավորված աշխատանքների շրջանակում: Կենտրոնի տարածքում սկսվել են  աշխատանքների նախապատրաստական փուլը, ինչով նախատեսված է արմատախիլ անել 50-60 տարեկան նախօրոք հաշվառված չորացած ծիրանենիները: