ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին այցելել է Բնապահպանության նախարարություն՝ տեղում գերատեսչությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին և ստորաբաժանումներում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով: Նախարարությունում շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Նախագահին ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության գործառույթներից բխող հիմնական ուղղություններով տարվող աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեսուրսների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության և թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքը և այդ ուղղություններով մշակվող հեռանկարային ծրագրերը: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը զեկուցել է կանաչ տնտեսության անցման համատեքստում Հայաստանի բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարների մասին: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության իրականացրած աշխատանքների առանձնահատկությունները և վիճակագրությունը: Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020 թթ. ծրագիրը: Բնապահպանության նախարարության կառուցվածքի և ֆինանսական շարժի մասին զեկուցել է աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: