03.12.2013
ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել
ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում որոշում է կայացվել բացասական եզրակացություն տալ «Վայք Ռեսուրս» ՍՊԸ-ի ներկայացրած Գլաձորի բազմամետաղների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծին և «ԷՄԷԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած ՀՀ Արարատի մարզի Վանինայի ավազի հանքավայրի հարակից տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին: