ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.11.2013
ՀՀ բնապահպանության նախարարը մրցանակներ է հանձնել բռնցքամարտի մրցաշարի հաղթողներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Երևանի «Դինամո» մարզասրահում մասնակցել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Մարտական փառքի» շքանշանակիր  Վաչիկ Մկրտչյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշարին: Մրցաշարն կազմակերպվել էր 6-րդ անգամ: Մարզական միջոցառման ավարտին նախարար Արամ Հարությունյանը մրցանակներ է հանձնել հաղթող մարզիկներին: