ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2013
Արարատի մարզի Հովտաշատ համայնքում կիրականացվի ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորի լուծարում

ՀՀ նախագահի մոտ 2013թ. սեպտեմբորի 6-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Արարատյան հարթավայրում ապօրինի շահագործվող խորքային հորերի հարցը: Խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ անց են կացվել Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբերի խորհրդակցություններ: Վերջին արտահերթ քննարկման ժամանակ բնապահպանության նախարարը հանձնարարել էր սեղմ ժամկետում Արմավիրի և Արարատի մարզերում իրականացնել խորքային հորերի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ: Ի կատարումն  վերոհիշյալ հանձնարարականի, սույն  թվականի նոյեմբերի 1-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում կիրականացվի խորքային հորի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ: Ինչից հետո Արարատի մարզպետարանում՝ շահագրգիռ համայնքների ղեկավարների և ձկնաբուծարանների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացվի՝ ապօրինի խորքային հորերի թեմայով: Ակնկալվում է խնդրով շահագրգիռ և ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպությունների և անհատների ներկայությունը: