ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.10.2013
ՀՀ բնապահպանության նախարարությունը նոր խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21-25.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.15մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 2.27մլն.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկուգործի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 107.1 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման մեկգործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 832.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 176.2 հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 95.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների  հայտնաբերած նմանատիպ մեկ այ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:  Բնապահպանական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Նույն չափով տուգանք է նշանակել նաև Երևանի տարածքային բաժինը:       Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնած հանքանյութի ապօրինիտեղափոխման մեկդեպքի համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 168.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                      Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնածՓայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի  համար կայացվել է  100.0 հազ.դր.  գումարի  վարչական տուգանքի մեկ որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ մեկ այլ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.96 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում արձանագրվածփայտանյութի ապօրինի տեղափոխման  երկու դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:           Ընդհանուր առմամբՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից ՀՀ պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.95մլն. դր.գումար:      Աարագ արձագանքման աշխատանքային խմբի նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացրած քսանվեց որոշումներով  պետական բյուջե պետք է մուտքագրվի վարչական իրավախախտումների գործերով 1,26 մլն դր. իսկ բնությանը պատճառած վնասի վերականգնման մասով 791.99 հազ. դր.: