2013թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ, որին մասնակցում էին նախարարության ղեկավար անձնակազմը, բնապահպանական պետական տեսչության, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տնօրինությունները և տարածքային բաժինների պետերը: Քննարկման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես. 1. Մինչև օրվա վերջ մշակել և ներկայացնել, առանց ջրօգտագործման թույլտվության ձկնատնտեսությունների կողմից ապօրինի շահագործվող 43 խորքային հորերի, որպես առաջնային քայլ, փականային ռեժիմի բերման աշխատանքների ժամանակացույցը: 2. Ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի և առաջարկություններ կներկայացնի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խորքային հորերի մոնիտորինգի ավտոմատ համակարգի ներդրման ուղղությամբ: