12.08.2013
Լույս է տեսել «Խոսրովի անտառ» տեղեկատու ամսաթերթի անդրանիկ համարը
Լույս է տեսել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոսրովի անտառ» տեղեկատու ամսաթերթի անդրանիկ համարը: Թողարկումում տեղ են գտել արգելոցի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկություններ, ինչպես նաև արգելոցային ռեժիմի հիմնական դրույթները: Հիմնադրույթներում զետեղվել են այն հարցերի պատասխանները, որոնց պարզաբանման խնդրանքով քաղաքացիները հաճախ են դիմում ՀՀ բնապահպանության նախարարությանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին: Տեղեկատուի մյուս թողարկումներում ևս հրապարակվելու են արգելոցի կենսաբազմազանության վերաբերյալ նյութեր և հասարակությանը հետաքրքրող հարցերի պատասխաններ: Նյութեր 1, 2