Բնապահպանական պետական տեսչությունը 05.08-11.08.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերած խախտումների արդյունքում կայացրել է 1.0 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկել 1.89 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 14.4 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 70.0 հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 177.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների աշխատակիցների՝ մեկ կազմակերպությունում համատեղ իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից մեկ կազմակերպությունում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի տարածքային բաժնը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների համատեղ անցկացրած շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5.1 կգ. կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշումև հաշվարկվել է 7.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.11մլն.դր. գումար: