ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.08.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.07-03.08.2013թթ.)

Բնապահպանական պետական տեսչության 29.07.2013-03.08.2013 թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.25 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 2.06 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`  Բուսական աշխարհիպահպանության ոլորտ    Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. գումարի  վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:       Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված վառելափայտի ապօրինի հավաքման և տեղափոխման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 1.6 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:   Հողերի պահպանության ոլորտ       Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                        Ջրերի պահպանության ոլորտ    Վայոց ձորի մարզի «Ազատեկ ՀԷԿ» ՍՊԸ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 311.04 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                          Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար        Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:      Փայտանյութի ապօրինի տեղափոխում             Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար  երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երեք որոշում և հաշվարկվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:         Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 165.0 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:      Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:      Ապօրինի որս   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգ րավվել է 30.0 գծամետր ցանց:          Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 1.67մլն.դր. գումար: