ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (24.06-30.06.2013թթ.)

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 24.06-30.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 2.3մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 3.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհիպահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 307.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ջրերի պահպանության ոլորտ Արարատի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտումների համար  1 տնտեսվարողի և 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:   Տավուշի  տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականցված   ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 450.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,05մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային  բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 564.36հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից 1 կազմակերպությունում  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 150.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.068մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարության համար կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 97.5հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար& Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4.5կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչությանկողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.88մլն.դր. գումար: