ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2013
Բնապահապանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ստուգայցերը հանրապետության մայրուղիներին շարունակվում են

ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին օրերին շարունակում է ուժեղացնել տեսչական ստուգումները հանրապետության բոլոր մայրուղիներին: Հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում ինը տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է ևս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի հացենի տեսակների փայտանյութ: Առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք կազմվել են արձանագրություններ և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: Բնապահպանության նախարարությունն ազգաբնակչությանը տեղեկացնում է, որ ստուգայցերը մշտական են և կոչ է անում զերծ մնալ ապօրինի ծառահատումներից: