17.06.2013
Բնապահապանական պետական տեսչության բացահատումները
ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդ օրերին կազմակերպվել էր ստուգայցեր Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա: Ստուգայցերի արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել թվով ինը տարբեր բեռնատարողության բեռնատարներ: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է հաշվարկ բնությանը պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ: Բնապահպանական պետական տեսչության պարբերական ստուգայցերը շարունակական բնույթ են կրելու: