2013 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է երաշտը և ջրի սակավությունը: Այս օրը նշելու համար ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի Կոնվենցիան և գործընկերները դիմում են քաղաքացիական հասարակությանը և կազամակերպություններին` հասարակության իրազեկման բարձրացման նպատակով միջոցառումներ անցկացնել երաշտի և ջրի սակավության թեմայի վերաբերյալ: Ջուրը համարվում է թանկարժեք ռեսուրս: Երկրի վրա միայն 2,5% է համարվում քաղցրահամ ջուր և միայն 1%-ից պակաս քանակությունն է օգտագործվում էկոհամակարգերի և մարդու կողմից: Պահանջարկը գերազանցում է ջրի մատչելի առաջարկին, դա է պատճառը, որ Միջազգային Տնտեսական ֆորումը 2013թ. Գլոբալ ռիսկերի զեկույցում ներկայացրել է, որ ջրամատակարարման նվազումը ընդգրկվում է հինգ ամենավտանգավոր ռիսկերի մեջ, ինչը մարդկության առաջ կկանգնի մոտակա 10 տարիների ընթացքում: Ջրի սակավությունը և երաշտի ուժեղացումը կլիմայի փոփոխության արդյունքի մաս է, ինչը անշուշտ կունենա բացասական սոցիալ - տնտեսական ազդեցություն: Քաղցրահամ ջուրը հանդիսանում է վերականգնվող, ինչը կապված է էկոհամակարգի բնական գործունեության հետ: Մակերևույթային ջրերը կազմում են քաղցրահամ ջրերի միայն 11%: Ամբողջ աշխարում գյուղատնտեսության մեջ օգտագործվում է հասանելի քաղցրահամ ջրերի մոտ 70%: Սակայն ոչ կայուն գյուղատնտեսական գործունեությունը աղտոտում է քաղցրահամ ջրերի աղբյուրները, ինչը պատճառ է հանդիսանում հողերի դեգրադացիայի: Երբ ջրի պահանջարկը ավելի մեծ է քան առաջարկը, ապա այն բերում է ջրի սակավության: Հողերիր դեգրադացիան իր հերթին առաջ է բերում գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև էկոհամակարգերի վրա: Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2025թ. մարդկության 2/3 կառնչվի ջրի սակավության խնդիրներին: Ջրի սակավությունը առավել խոցելի է դարձնում չորային շրջաններում ապրող բնակչությանը, ինչը առաջացնում է լարվածություն: Յուրաքանչյուր մարդու բարեկեցիկ կյանքի ապահովման և կայուն զարգացման համար անհարժեշտ է տարեկան մոտ 2000մ3 քաղցրահամ ջուր: Սակայն չորային շրջաններում բնակվող 1 մարդու հաշվարկով հասնում է մոտ 1300մ3 քաղցրահամ ջուր: Դա է պատճառներից մեկը, որ չորային շրջաններում ապրող բնակչության որոշ մասը հայտնվում է աղքատության մեջ: Երաշտը լուրջ ազդեցություն է թողնում գյուղմթերքների արտադրության վրա: Երաշտը ի տարբերություն այլ բնական բացասական երևույթների հնարավոր է կանխատեսել և համապատասխան քայլեր ձեռնարկել հետևանքների մեղմացման ուղղությամբ: Այս տարվա կարգախոսն է <<Թույլ մի տուր չորանա մեր ապագան>>: Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման և մեծ վնասներ է կրում ջրային ռեսուրսների սակավությունից, ինչը բերում է բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը: Ջրային ռեսուրսների պահպանությունը և արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը հանրապետության տարածքում անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն, որի առաջնահերթ խնդիրներից են ջրային ռեսուրսների ճիշտ հաշվառումը, բաշխումը և աղտոտումից պահպանումը: Հանրապետության մակերևույթային ջրային պաշարները տարեկան կազմում են 6250 մլն.մ3, իսկ հաստատված շահագործական ստորերկրյա ջրային պաշարները` 1200 մլն.մ3: Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սևանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերը տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրերի հիմնական աղբյուրը: Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության գործում առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, դադարեցումը և հետագա կանխարգելումը: Հայտնի է, որ Հայաստանի հիդրոէկոհամակարգերի էվտրոֆացման և աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, որոնց բացասական ազդեցության հետևանքների վերացմանը կամ մեղմացմանը պետք է նպատակաուղղված լինեն հետևյալ միջոցառումները. կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրով նախատեսված գործողությունների իրականացում, ջրային աղբյուրների սանիտարական նորմերի պահպանում, հանքային պարարտանյութերի օգտագործման սահմանափակում, ջրային ռեսուրսների մոնիտորինգի անխափան իրականացում, սանիտարական գոտիների ցանցի ընդլայնում: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյան