ՀՀ Բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի պահպանության օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում: Համայնքների բնակիչների հետ տարածքների մաքրման միջոցառումներ են անցկացվել <<Սևան>> ազգային պարկում, Տավուշի մարզի Զիկատար գյուղի հարակից տարածքներում՝ <<Զիկատար բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարևանությամբ գտնվող <<Շիկահող>> պետական արգելոցում: Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի <<Արևիկ>> ազգային պարկում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ իրականացվել են աղբյուրների շրջակայքի բարենորոգման աշխատանքներ: <<Դիլիջան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջանի Օրհուս կենտրոնի ակտիվիստների հետ կատարել են Վանաձորի և Հաղարծինի տարածքներում տեղակայված տաղավարների, գետերի ափերի մաքրման աշխատանքներ: <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Երևանում աշակերտների և ուսանողների հետ համատեղ կայացել են էկոկրթական հանդիպումներ: Շիրակի մարզի <<Արփի լիճ>> ազգային պարկումանցկացվել է բնապահպանական թեմաներով աշակերտների լուսանկարների ցուցահանդես-մրցույթ: